NHL. Օվեչկինը անձնական ռեկորդ է գրանցել (տեսանյութ)

16 Դեկտեմբերի 2018 20:27
NHL. Օվեչկինը անձնական ռեկորդ է գրանցել (տեսանյութ)

Դեկտեմբերի 15-ին NHL-ի(հոկեյի ազգային լիգա) հերթական խաղում մրցել են «Վաշինգթոն Քեփիթալս»-ն ու «Բաֆալո»-ն:

«Վաշինգթոն Քեփիթալս»-ի հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը խաղահրապարակում 25 րոպե է անցկացրել, որի ընթացքում 8 անգամ հասցրել է հարվածել դարպասին, 4 ուժային հնարք է կատարել և գոլի հեղինակ դարձել:
Այդպիսով, ռուս հոկեյիստը անձնական ռեկորդ է գրանցել՝ թարմացնելով իր արդյունավետության շարքը: Աստղային խաղացողը 14 խաղ անընդմեջ արդյունավետ գործողությունով է աչքի ընկնում:

Նշենք նաև, «Վաշինգթոն Քեփիթալս»-ը հաղթանակ է տարել ընդհանուր 4:3 հաշվով, իսկ Օվեչկինը հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել:

Հավելենք, որ նրա համար այս գոլը 29-րդ է 2018/19 մրցաշրջանում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: