NHL. Մալկինը հարվածել է հակառակորդի դեմքին և հեռացվել մինչև խաղի ավարտը (տեսանյութ)

08 Նոյեմբերի 2018 17:51
NHL. Մալկինը հարվածել է հակառակորդի դեմքին և հեռացվել մինչև խաղի ավարտը (տեսանյութ)

«Պիտսբուրգ»-ի հարձակվող Եվգենի Մալկինը ձախողել է «Վաշինգտոն»-ի դեմ հանդիպումը, տեղեկացնում է NHL-ի պաշտոնական կայքը։

Աղբյուրի հաղորդմամբ, երրորդ խաղափուլի սկզբնամասում 32-ամյա հոկեյիստը ուսով միտումնավոր հարվածել է Թի Ջեյ Օշիի դեմքին և հեռացվել մինչև խաղի ավարտը։
Ամբողջ խաղի ընթացքում Մալկինը կարողացել է ընդամենը 2 անգամ հարվածել դարպասին։
Բացի դա, երբ իր թիմը հաղթելիս է եղել 1։0 հաշվով, ռուս հոկեյիստը չի կարողացել մեծացնել առավելությունը՝ չկարողանալով գրավել դատարկ դարպասը:

Այս ամենի արդյունքում Պիտսբուրգը 2 տափողակ է բաց թողել և պարտություն կրել։ Հատկանշական է այն, որ հաղթական գոլը խփել է հենց Թի Ջեյ Օշին։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: