Դանակահարության պատճառով մահացել է հայտնի գեղասահորդ Դենիս Տենը

19 Հուլիսի 2018 18:02
Դանակահարության պատճառով մահացել է հայտնի գեղասահորդ Դենիս Տենը

Ղազախ գեղասահորդ Դենիս Տենը դանակահարության հետևանքով մահացել է: Այս մասին հաղորդում է Sport24-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ալմաթի կենտրոնում: Անհայտ անձինք ցանկացել են գողանալ Դենիսի մեքենայի հայելիներն, իսկ վերջինս փորձել է դիմադրել, ինչի հետրանքով դանակի մի քանի հարված է ստացել: 

Մարզիկին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա արդեն 3 լիտր արյուն է կորցրած եղել ու բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Հիշեցնենք, որ Դենիս Տենը 2013 թվականի աշխարհի փոխչեմպիոն է, իսկ 2015 թվականին արժանացել էր բրոնզե մեդալի:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: