NHL. «Վաշինգթոն Քեփիթալս»-ը՝ Ստենլիի գավաթակիր, Օվեչկինը վերջապես նվաճեց բաղձալի տիտղոսը (տեսանյութ)

08 Հունիսի 2018 10:15
NHL. «Վաշինգթոն Քեփիթալս»-ը՝ Ստենլիի գավաթակիր, Օվեչկինը վերջապես նվաճեց բաղձալի տիտղոսը (տեսանյութ)

Հոկեյի ազգային լիգայի եզրափակչում կայացավ 5-րդ հանդիպումը «Վաշինգթոն Քեփիթալս»-ի և «Վեգաս Գոլդեն Նայթս»-ի միջև:

ԱՄՆ-ի մայրաքաղաքը ներկայացնող թիմը 4:3 հաշվով հաղթեց «Վեգաս Գոլդեն Նայթս»-ին՝ շարքի հաշիվը դարձնելով 4:1 և նվաճելով Ստենլիի գավաթը:

Իր կարիերայի ընթացքում առաջին անգամ Ստենլիի գավաթը նվաճեց և այն գլխավերևում պահեց «Վաշինգթոն Քեփիթալս»-ի ավագ, լեգենդար ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: