Փհենչհան-2018, կյորլինգ. Կանադայի հավաքականը հերթական ոսկե մեդալը նվաճեց

13 Փետրվարի 2018 16:50
Փհենչհան-2018, կյորլինգ. Կանադայի հավաքականը հերթական ոսկե մեդալը նվաճեց

Փհենչհանում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Այսօր խաղարկվում են մեդալների հերթական հավաքածուները:

Կանադայի հավաքականը կյորլինգի խառը զույգերի մրցաշարում դարձավ օլիմպիական չեմպիոն: Եզրափակչում Քեյթլին Լաուսն ու Ջոն Մորիսը 10:3 հաշվով վստահ հաղթանակ տարան շվեյցարացիներ Ժենի Պերեի և Մարտին Ռիոսի նկատմամբ:

Նշենք, որ բրոնզե մեդալն ավելի վաղ նվաճել էին Ռուսաստանի օլիմպիական մարզիկները:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: