Փհենչհան-2018. իտալուհի Արիանա Ֆոնտանան՝ շորթ-տրեկի օլիմպիական չեմպիոն

13 Փետրվարի 2018 16:33
Փհենչհան-2018. իտալուհի Արիանա Ֆոնտանան՝ շորթ-տրեկի օլիմպիական չեմպիոն

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակվում է մարզական տոնը՝ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը:

Այսօր խաղարկվում են մեդալների հերթական հավաքածուները: Կանանց 500 մետր շորթ-տրեկի (չմշկավազք) պայքարում իտալուհի Արիանա Ֆոնտան դարձավ օլիմպիական չեմպիոն՝ նվաճելով իր երկրի առաջին ոսկե մեդալն այս օլիմպիական խաղերում:

Արծաթե մեդալը բաժին հասավ հոլանդուհի Յարա Վան Կերխոֆին, իսկ Կանադայի ներկայացուցիչ Քիմ Բուտինը բավարարվեց բրոնզով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: