Փհենչհան-2018. Կատյա Գալստյանը բաց է թողել դահուկավազքի մրցաշարը

13 Փետրվարի 2018 16:18
Փհենչհան-2018. Կատյա Գալստյանը բաց է թողել դահուկավազքի մրցաշարը

Փհենչհանում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը, որին մասնակցում է նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը:

Մեր մարզիկներից առաջինը պետք է մեկնարկեր դահուկավազորդուհի Կատյա Գալստյանը: Գալստյանն այսօր Երևանի ժամանակով 12:30-ին պետք է մասնակցեր արագավազքի (սպրինտ) մրցաշարին, բայց անհայտ պատճառներով չի հայտավորվել դրան:

Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը մասնակցել է տղամարդկանց արագավազքի մրցաշարին և զբաղեցրել 72-րդ հորիզոնականը: Մեր օլիմպիականների ելույթների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: