Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց

08 Ապրիլի 2019 19:36
Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց առաջնության 59 կգ քաշային կարգում այսօր մրցահարթակ դուրս եկավ Իզաբելլա Յայլյանը:

Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամը պոկում վարժությունում գրանցեց 96 կգ արդյունք, անձնական քաշով գերազանցելով Ռուսաստանի ներկայացուցիչ Կոզլովա Ալեքսանդրային, փոքր արծաթե մեդալ նվաճեց: Այդ վարժությունում առաջինը Լատվիայի մարզուհին Կոհա Ռեբեկան էր` 101 կգ ցուցանիշով:

Հրումում մեր մարզուհին 111 կգ գրանցեց ու երկամարտի 205կգ արդյունքը չբավարարեց ընդհանուր հաշվարկում մեդալ նվաճելու համար:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: