Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Տաթև Հակոբյանը հռչակվեց չեմպիոն

27 Հոկտեմբերի 2018 13:32
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Տաթև Հակոբյանը հռչակվեց չեմպիոն

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր ներկայացուցիչները շարունակում են մեդալներ նվաճել: 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը չեմպիոն է հռչակվել մինչև 23 տարեկանների պայքարում:

Մեր մարզուհին երկամարտում գրանցել է 234 կգ արդյունք՝ պոկում վարժությունում՝ 105 կգ, իսկ հրումում՝ 129 կգ: 

Նշենք, որ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լեհաստանի ներկայացուցիչ Կինգա Կացզմարչիկը, ով երկամարտում 221 կգ արդյունք է գրանցել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: