Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգվել է մինչև 2020 թվականը

18 Հունիսի 2018 15:18
Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգվել է մինչև 2020 թվականը

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգվել է մինչև 2020 թվականը: Այս մասին լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

«Հռիփսիմեի մասին դժվար է խոսել: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ապացուցել է, որ նա երկու անգամ խթանիչներ օգտագործելիս «բռնվել» է:

Հարցն այն է, որ այլ մարզիկներ, ովքեր ևս որակազրվել էին խթանիչներ օգտագործելու համար, որակազրկվել են ընդամենը 2 տարով, իսկ Հռիփսիմեի դեպքում պատիժը երկարաձգվել է մինչև 2020 թվականը:

Մայիսին պետք է ավարտվեր նրա որակազրկումը, սակայն ծանրամարտի միջազգային ֆեդերացիան չեղարկել է այդ որոշումը»,- նշել է Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանը հանդես էր գալիս 75 կգ քաշային կարգում և երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: