Սոնա Պողոսյանը ժամանակավորապես որակազրկվել է

02 Ապրիլի 2018 18:33
Սոնա Պողոսյանը ժամանակավորապես որակազրկվել է

Ծանրորդուհի Սոնա Պողոսյանը ժամանակավորապես որակազրկվել է դոպինգ օգտագործելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Պողոսյանը դոպինգ-թեստ է հանձնել, որի արդյունքում մարզուհու արյան մեջ արգելված նյութեր են հայտնաբերվել: Հաշվի առնելով հակադոպինգային կանոնների հնարավոր խախտումը, մարզուհին մինչև գործի քննության ավարտը որակազրկվել է: 

Հիշեցնենք, որ 2017 թվականին Սոնա Պողոսյանը մեծահասակների Եվրոպայի և երիտասարդների աշխարհի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր, ինչպես նաև երիտասարդների մինչև 20 տարեկանների չեմպիոն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: