Ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանին մասնակցել չթողնելն ընդամենն առաջարկ է. Փաշիկ Ալավերդյան

07 Սեպտեմբերի 2017 12:11
Ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանին մասնակցել չթողնելն ընդամենն առաջարկ է. Փաշիկ Ալավերդյան

Համացանցում տեղեկություն է տարածվել, թե ինը երկրի, այդ թվում նաև Հայաստանին արգելվելու է մասնակցել նոյեմբերին Անահայմում մեկնարկող ծանրամարտի աշխարհի առաջնությանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մեկնաբանել է այդ տեղեկությունը.

«Դա ընդամենն առաջարկ է, որը պետք է քննարկվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Բուխարեստում կայանալիք IWF գործադիր խորհրդի արտահերթ նիստի ժամանակ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական գրություն չի ստացել, սակայն մենք միջազգային ֆեդերացիային արդեն համապատասխան նամակ ենք պատրաստում», - Ալավերդյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: