Ուսանողական խաղեր. Անդրանիկ Կարապետյանը դարձավ արծաթե մեդալակիր

23 Օգոստոսի 2017 15:32
Ուսանողական խաղեր. Անդրանիկ Կարապետյանը դարձավ արծաթե մեդալակիր

Թայվանում ընթացող ամառային ուսանողական խաղերում հերթական մեդալը նվաճեց մեր հավաքականը: Ծանրամարտի 85 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 364 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի: Հաղթողին Կարապետյանը երկամարտում զիջեց ընդամենը մեկ կգ-ով:

Հիշեցնենք, որ մինչ այս մեր ընտրանուն ոսկե մեդալ էր պարգևել մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը, ով հավասարը չուներ օղակների վրա վարժությունում:

Եվս մեկ բրոնզե մեդալ էլ նվաճել է թաեքվոնդոիստ Սերգեյ Վարդազարյանը:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: