Սամվել Գասպարյանը` աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

22 Հունիսի 2017 14:35
Սամվել Գասպարյանը` աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Տոկիոյում շարունակում է ընթանալ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Տղամարդկանց 105 կգ քաշային կարգում այսօր ելույթ է ունեցել Սամվել Գասպարյանը, ով երկամարտի 365 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում (205 կգ): Հայ ծանրորդը պոկում վարժությունում 6-րդն էր (160 կգ):

Աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ իրանցի Ռեյզա Բեյրալվանդը (երկամարտ` 369 կգ):

Վաղը` առաջնության վերջին օրը, հանդես կգան Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ քաշային կարգ) եւ Արփինե Դալալյանը (+90):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: