Հայ ծանրորդները մեկնարկել են աշխարհի երիտասարդական առաջնությունում

20 Հունիսի 2017 16:00
Հայ ծանրորդները մեկնարկել են աշխարհի երիտասարդական առաջնությունում

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հայ մարզիկները: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

85 կգ քաշային կարգում երկամարտի 340 կգ արդյունքով (155+193) Դավիթ Հովհաննիսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Նույն քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը 339 կգ-ով (149+190)` 7-րդն էր: Երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձավ Քաթարի ներկայացուցիչ Իբրահիմ Էլբախը:

Վաղը կանանց մրցապայքարում 75 կգ քաշային կարգում հանդես կգա Սոնա Պողոսյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: