Գոռ Մինասյանն՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը երրորդն է

27 Սեպտեմբերի 2019 14:43
Գոռ Մինասյանն՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը երրորդն է

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան գերծանր քաշային կարգի մարզիկները: Հայաստանն ընդհանուր պայքարում նվաճեց 3 մեդալներից 2-ը:

Գոռ Մինասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 212 կգ, իսկ հրում վարժությունում՝ 248 կգ: Երկամարտի 460 կգ արդյունքով Մինասյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում բարձրացրեց 192 կգ, սակայն հրում վարժությունում 245 կգ արդյունքն օգնեց հայ մարզիկին նվաճել փոքր բրոնզե, նաև մեծ բրոնզե մեդալ:

Աշխարհի չեմպիոն հռչակվեց վրացի Լաշա Տալախաձեն, որը ռեկորդ սահմանեց ինչպես պոկում և հրում վարժություններում, այնպես էլ երկամարտում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: