Գոռ Մինասյանը պոկում վարժությունում երկրորդն է

27 Սեպտեմբերի 2019 14:01
Գոռ Մինասյանը պոկում վարժությունում երկրորդն է

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարը սկսեցին գերծանր քաշային կարգի մարզիկները:

Ռուբեն Ալեքսանյանը, ձախողելով առաջին 2 մոտեցումները, երրորդ մոտեցմամբ կարողացավ բարձրացնել 192 կգ և պոկում վարժությունում գրավեց 6-րդ տեղը:

Գոռ Մինասյանը պոկում վարժությունում անձնական ռեկորդ գրանցեց՝ երրորդ մոտեցմամբ բարձրացնելով 212 կգ:

Պոկում վարժությունում չեմպիոն հռչակվեց վրացի Լաշա Տալախաձեն, ով աշխարհի ռեկորդ սահմանեց՝ բարձրացնելով 220 կգ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: