Ծանրամարտի ԱԱ. Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

25 Սեպտեմբերի 2019 19:03
Ծանրամարտի ԱԱ. Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Թաիլանդում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

102 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտավ Սամվել Գասպարյանը: 

Պոկում վարժությունում մեր մարզիկը փոքր բրոնզե մեդալ նվաճեց, սակայն հրում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ վնասվածք ստացավ: 

Գասպարյանը այդ պատճառով ձախողեց հաջորդ մոտեցումները: 

Երկամարտի 309կգ արդյունքում Սամվելը գրավեց 5-րդ հորիզոնականը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: