Ավտովթարի պատճառով մահացել է ծանրամարտիկ Աղասի Աղասյանը

08 Հուլիսի 2019 17:40
Ավտովթարի պատճառով մահացել է ծանրամարտիկ Աղասի Աղասյանը

30 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։

Հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Աղասի Աղասյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VG 013 համարանիշի ավտոմեքենայով Մայիսյան կամուրջ - Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Աղասյանին ու ևս երկու ուղևորների տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն։ 

Այսօր՝ հուլիսի 8-ին Աղասի Աղասյանն այդպես էլ գիտակցության չգալով մահացել է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: