Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

13 Ապրիլի 2019 13:30
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 

Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում 192 կգ ծանրաձող է գլխավերևում պահել և և փոքր ոսկե մեդալ նվաճել: 

Մինչ այդ նա բարձրացրել էր 187 կգ ծանրաձողը: 

Հրում վարժությունում մեր 22-ամյա մարզիկը նախ բարձրացրեց 225 կգ ծանրաձողը: Ապա Մարտիրոսյանը 2-րդ պոկման ժամանակ գլխավերևում պահեց 235 կգ ծանրաձողը և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Նա հրաժարվեց 3-րդ մոտեցումից: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: