Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ փոխչեմպիոն

13 Ապրիլի 2019 11:06
Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ փոխչեմպիոն

Բաթումիում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 

102 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրին Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը: Նրանք պոկում վարժությունում ունեցան 168 կգ արդյունք և զբաղեցրին համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերը: 

Հրում վարժությունում Մարտիրոսյանը հաջողությամբ կատարեց միայն 200 կգ մոտեցումը և արդյունքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: 

Սամվել Գասպարյանը հրում վարժությունում գլխավերևում պահեց 209 կգ և նվաճեց փոքր արծաթ: Նա երկամարտի 377 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: