Մեր ծանրորդների մրցելույթները գնահատում եմ գերազանց. Վիգեն Խաչատրյան

11 Ապրիլի 2019 23:45
Մեր ծանրորդների մրցելույթները գնահատում եմ գերազանց. Վիգեն Խաչատրյան

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց հայ ծանրորդների հաջող ելույթները Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում:

Հիշեցնենք, որ Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

«Այսօր մեր ծանրորդներն արեցին առավելագույնը, քան կարող էին, քանի որ Անդրանիկ Կարապետյանի ձախողումից հետո նրանք ավելի զայրացած մոտեցան ծանրաձողին: Մեր մարզիկները ցույց տվեցին իրենց բարձր կարգը: Լավ մարզումներին հաջորդեցին հաջող մրցելույթները՝ հատկապես Դավիթ Հովհաննիսյանի մոտ: Դավիթը գրանցեց նոր արդյունքներ, իսկ հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանի գրանցած 207 կգ-ն գերազանց էր: Մեր ծանրորդների մրցելույթները գնահատում եմ գերազանց»,- մարզչի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվականը:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: