Ծանրամարտի ԵԱ. Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր

11 Ապրիլի 2019 19:31
Ծանրամարտի ԵԱ. Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Վրաստանում շարունակում է ընթանալ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ դուրս եկած 89 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը:

Առաջ անցնելով նշենք, որ մեր տղաները ֆանտաստիկ ելույթ ունեցան: Մկրտչյանը երկամարտի 371 կգ արդյունքով (պոկում՝ 164 կգ, հրում՝ 207կգ) հավասարը չունեցավ ու դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հովհաննիսյանը երրորդն էր՝ երկամարտի 260 կգ արդյունքով (պոկում՝ 165 կգ, հրում՝ 195 կգ):

Հիշեցնենք, որ երեկ Ռաֆիկ Հարությունյանը երիտասարդների ռեկորդ էր սահմանել:

 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: