Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. հայտնի է Հայաստանի պատվիրակության վերջնական կազմը

05 Ապրիլի 2019 13:31
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. հայտնի է Հայաստանի պատվիրակության վերջնական կազմը

Հայտնի է դարձել ծանրամարտի Հայաստանի պատվիրակության վերջնական կազմը՝ նախատեսված Եվրոպայի այս տարվա առաջնության համար:

Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, վերջնական հայտացուցակում ընդգրկվել են Արմեն Գրիգորյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը (109+ կգ), Գոռ Մինասյանը (109+ կգ) և Վարազդատ Լալայանը (109+ կգ): Աղջիկների պայքարում Հայաստանը կներկայացնեն Իզաբելլա Յայլյանը (59կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (87+ կգ):

Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 6-13-ը Բաթումի քաղաքում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: