Հայ ծանրորդները մեկնեցին Եվրոպայի առաջնությանը

02 Ապրիլի 2017 11:21
Հայ ծանրորդները մեկնեցին Եվրոպայի առաջնությանը

Ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնեցին Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 2-ին հավաքական թիմերը գլխավոր մարզիչների ղեկավարությամբ մեկնեցին Խորվաթիա:

Կանանց թիմը կմասնակցի 3 մարզուհիով. 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյան, 75 կգ քաշային Սոնա Պողոսյան և 90 կգ քաշային Տաթև Հակոբյան: Տղամարդկանց հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով. 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան եւ Սարգիս Գասպարյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան: 

Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 2-9-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: