Մագնուս Կարլսենը՝ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, Արոնյանը 4-րդն է

30 Դեկտեմբերի 2018 18:58
Մագնուս Կարլսենը՝ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, Արոնյանը 4-րդն է

Սանկտ Պետերբուրգում ավարտվեց տղամարդկանց և կանանց կայծակնային շախմատի աշխարհի առանջնությունը:

Տղամարդկանց պայքարում խաղարկված 21 տուրերից հետո հավաքելով 17 միավոր՝ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով նաև դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոնն է:

1-ին հորիզոնականի համար նախատեսված էր 60000 դոլար մրցանակ:

Երկրորդ հորիզոնականում 16 միավորով լեհ Դուդա Յան-Կրիստոֆն էր (50000 դոլար) , երրորդը՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերը՝ 14.5 միավորով (40000 դոլար) :

Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ մեր առաջատարը: Արոնյանը, հավաքելով 14 միավոր, զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ արժանանալով 30000 դոլար մրցանակի: Մեր գրոսմայստերին ընդամենը կես

միավոր չբավականեցրեց լավագույն եռյակում հայտնվելու համար:

Մեր շախմատիստների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կանանց պայքարում խաղարկված 17 տուրերից հետո հավաքելով 13.5 միավոր՝ հավասարը չուներ Ռուսաստանի ներկայացուցիչ Կատերինա Լահնոն:

Երկրորդ հորիզոնականում 13 միավորով Իրանի ներկայացուցիչ Խադեմալշարիհ Սարասատն էր, երրորդը՝ չինացի Լեյ Տինգյեն էր (12.5 միավորով):

Մեր շախմատիստուհիների գրանցած արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: