Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Գոռ Մինասյանը պոկում վարժությունում փոքր արծաթ նվաճեց (տեսանյութ)

10 Նոյեմբերի 2018 17:25
Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Գոռ Մինասյանը պոկում վարժությունում փոքր արծաթ նվաճեց (տեսանյութ)

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը պայքարի է դուրս եկել գերծանր քաշային Գոռ Մինասյանը:

Մեր մարզիկը պոկում վարժությունում գրանցեց 205 կգ արդյունք և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Մինասյանն առաջին մոտեցմամբ նախ գլխավերևում պահեց 200, իսկ երկրորդ մոտեցմամբ՝ 205 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար մեր ծանրամարտիկը պատվիրել էր 210 կգ, սակայն, ցավոք, չկարողացավ այն գլխավերևում պահել:

Նշենք, որ փոքր ոսկե մեդալը նվաճեց Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեն, ով գրանցեց 217 կգ արդյունք:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: