Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցահարթակ դուրս եկան մինչև 109 կգ քաշային կարգը ներկայացնող ծանրորդները: Հայաստանը ներկայացնում էր Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը: Մեր ծանրորդը պոկում վարժությունում գրանցեց 195 կգ արդյունք, հրումում՝ 240 կգ և երկամարտի 435 կգ արդյունքով՝ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հավելենք, որ մեր ծանրորդը պոկում վարժությունում 2 անգամ աշխարհի ռեկորդ գրանցեց: Սիմոնը հրաժարվեց պոկում վարժության երրորդ մոտեցումից:
Հիշեցնենք, որ սա Հայաստանի ծանրամարտի հավաքականի առաջին մեդալն էր աշխարհի առաջնությանը: