Յուրի Վարդանյանը մահացել է

02 Նոյեմբերի 2018 13:17
Յուրի Վարդանյանը մահացել է

Մոսկվայի Օլիմպիական խաղերի, Եվրոպայի հնգակի և աշխարհի յոթակի չեմպիոն Յուրի Վարդանյանը կյանքից անժամանակ հեռացել է: Այս լուրը հաստատել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Վարդանյանը 62 տարեկան էր և վերջին տարիներին զբաղվում էր դիվանագիտական գործունեությամբ:

Sportal.am կայքի անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամներին և բարեկամներին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: