Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց չեմպիոն

27 Հոկտեմբերի 2018 17:11
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց չեմպիոն

Լեհաստանում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև մեր ներկայացուցիչները:

Գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալ է նվաճել մինչև 23 տարեկանների պայքարում: Մեր մարզիկը երկամարտում գրանցել է 420 կգ արդյունք՝ պոկում վարժությունում 190 կգ, իսկ հրումում՝ 230 կգ:

Հիշեցնենք, որ այսօր չեմպիոն էր հռչակվել նաև Տաթև Հակոբյանը, ով ոսկե մեդալը նվաճել էր 90 կգ քաշային կարգում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: