Պատանեկան Օլիմպիական խաղեր. ծանրորդ Կարեն Մարգարյանը նվաճել է ոսկե մեդալը

12 Հոկտեմբերի 2018 10:52
Պատանեկան Օլիմպիական խաղեր. ծանրորդ Կարեն Մարգարյանը նվաճել է ոսկե մեդալը

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում շարունակվում են 3-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը: 

Հայաստանի ներկայացուցիչ 77 կգ քաշային ծանրորդ Կարեն Մարգարյանն առաջին ոսկե մեդալն է նվաճել: Մեր մարզիկը երկամարտում ցույց է տվել 309 կգ արդյունք՝ պոկելով 141 կգ և հրելով 168 կգ:

Նշենք, որ Մարգարյանի մարզիչը հայ անվանի ծանրորդ Գևորգ Դավթյանն է, ով նաև Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչն է:

Հավելենք, որ հայ ծանրորդն այս տարվա հուլիսին դարձել էր նաև Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: