Հայտնի են ծանրամարտի տղաների և աղջիկների Հայաստանի 2018 թվականի առաջնության հաղթողները

19 Ապրիլի 2018 14:07
Հայտնի են ծանրամարտի տղաների և աղջիկների Հայաստանի 2018 թվականի առաջնության հաղթողները
Երևանում ապրիլի 10-ից 15-ը կայացել է ծանրամարտի երիտասարդների և աղջիկների Հայաստանի Հանրապետության առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
 
Տղաներից ըստ քաշային կարգերի ՀՀ առաջնության հաղթողներ են դարձել 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը (Կոտայք), 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը (Շիրակ), 85 կգ քաշային Կարեն Ավագյանը (Արմավիր), 94 կգ քաշային Սամվել Բաբակյանը (Շիրակ), 105 կգ քաշային Սարգիս Կիրակոսյանը (Երևան) և +105 կգ քաշային Վարազդատ Լալայանը (Շիրակ):
 
Աղջիկների մրցապայքարում Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել 48 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (Շիրակ), 53 կգ քաշային Տանզելա Գրիգորյանը (Շիրակ), 58 կգ քաշային Անուշ Արշակյանը (Արմավիր), 63 կգ քաշային Էլեն Հարությունյանը (Լոռի), 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը (Երևան), 75 կգ քաշային Միլենա Խաչատրյանը (Արմավիր), 90 կգ քաշային Աիդա Մանուկյանը (Շիրակ) և +90 կգ քաշային Արփինե Դալալյանը (Գեղարքունիք): 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: