Ծանրամարտ․ Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն

21 Հոկտեմբերի 2017 22:12
Ծանրամարտ․ Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն

Ալբանիայում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

Հայաստանի հավաքականը քիչ առաջ հերթական ոսկե մեդալը նվաճեց: Գերծանր քաշային կարգում Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը չեմպիոն հռչակվեց։

Երիտասարդ ծանրորդը երկամարտում ցույց տվեց 420 կգ արդյունք և 19 կգ-ով գերազանցեց արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Անտոնի Սավչուկին: Պոկում վարժությունում Մինասյանը բարձրացրեց 200 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրումում՝ 220:

Մեր հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճել է 6 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: