Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

21 Հոկտեմբերի 2017 16:03
Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի Մ 20 և Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Հայաստանի հավաքականը նվաճեց հերթական մեդալները։ 105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը (Մ 20) երկամարտի 374 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր։ Հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում՝ բարձրացնելով 167 կգ և փոքր ոսկե մեդալ հրումում՝ 207 կգ։

Քիչ անց Մ 23 տարեկանների 105 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Մկրտիչ Մկրտչյանը։

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվական ծառայության

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: