Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

19 Հոկտեմբերի 2017 16:59
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Կարեն Ավագյանը երկամարտի 339 կգ-ով զբաղեցրեց 4-րդ տեղը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Դավիթ Հովհաննիսյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում՝ բարձրացնելով 158 կգ, Կարեն Ավագյանն արժանացավ բրոնզե մեդալի՝ 156 կգ:

Հրում վարժությունում Հովհաննիսյանը 185 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ, իսկ Ավագյանը 183 կգ-ով՝ 6-րդ տեղը:

Այսօր Մ 20 տարեկան աղջիկների պայքարում հարթակ կմտնի 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվական ծառայության


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: