Ծանրամարտի ԵԱ. Արմեն Գրիգորյանը դարձավ չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

26 Սեպտեմբերի 2017 19:22
Ծանրամարտի ԵԱ. Արմեն Գրիգորյանը դարձավ չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր Հայաստանը հերթական ոսկին և բրոնզը նվաճեց: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Մինչև 17 տարեկան տղաների պայքարում 69 կգ քաշային կարգում հանդես եկան Արմեն Գրիգորյանն ու Ռաֆիկ Հարությունյանը: Երկամարտում Արմենն արձանագրեց 296 կիլոգրամ և նվաճեց չեմպիոնի կոչումը (134 կգ` փոքր արծաթ + 162 կգ` փոքր բրոնզ):

Ռաֆիկը պատվո հարթակի երրորդ աստիճան բարձրացավ երկամարտի 295 (135 կգ՝ փոքր ոսկի  + 160 կգ՝ չորրորդ տեղ) արդյունքով: Եվրոպայի արծաթն էլ կարող էր Հայաստանինը լինել, եթե հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ Ռաֆիկ Հարությունյանը չցավեցներ ծունկը և ստիպված չլիներ հրաժարվել նաև երրորդ մոտեցումից:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվական կայքից.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: