Պատանիների ծանրամարտի ԵԱ. Բաբկեն Բագրատյանը՝ արծաթե մեդալակիր

25 Սեպտեմբերի 2017 18:43
Պատանիների ծանրամարտի ԵԱ. Բաբկեն Բագրատյանը՝ արծաթե մեդալակիր

Պրիշտինայում (Կոսովո) շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը:

Մինչև 17 տարեկանների 62 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Բաբկեն Բագրատյանը երկամարտում ցույց տվեց 251 կգ արդյունք և արծաթե մեդալ նվաճեց: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Հայաստանցի ծանրորդը նաև փոքր բրոնզե և արծաթե մեդալի արժանացավ, համապատասխանաբար, պոկում (111 կգ) և հրում (140) կգ վարժություններում:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի կայքից.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: