Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը՝ վոլեյբոլի Եվրոպայի առաջնության չեմպիոն

04 Սեպտեմբերի 2017 10:00
Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը՝ վոլեյբոլի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Ռուսաստանի վոլեյբոլի հավաքականը Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում 3:2 հաշվով հաղթել է Գերմանիային, որը երբեք մեդալներ չի նվաճել Եվրոյում: 

Բունդեսթիմին եզրափակիչ է հասցրել իտալացի մարզիչ, աշխարհի եռակի չեմպիոն Անդրեա Ջանին: Նշենք, որ երկու տարի առաջ Սլովենիան հենց նրա գլխավորությամբ է արծաթե մեդալ նվաճել:

Ռուսաստան - Գերմանիա՝ 3:2 (25:19, 20:25, 25:22, 17:25, 15:13)

Ռուսաստանի համար սա հինգերորդ եզրափակիչն էր: Միայն մեկ անգամ է ռուսական թիմը ոսկե մեդալ նվաճել՝ 2013 թվականին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: