Լողափնյա վոլեյբոլիստները կպայքարեն պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշի համար

18 Օգոստոսի 2017 12:16
Լողափնյա վոլեյբոլիստները կպայքարեն պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշի համար

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը՝ օգոստոսի 19-ից 20-ը Հայաստանի լողափնյա վոլեյբոլիստներն առաջին անգամ կմասնակցեն վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի երկրորդ պատանեկան մայրցամաքային գավաթի խաղարկությանը:

«Մրցաշարը կանցկացվի Էստոնիայի Պյարնու քաղաքում և 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի ընտրական փուլ է»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Վիճակահանությամբ Հայաստանի հավաքականները հայտնվել են «D» խմբում: Պատանիները (Արման Միսկարյան/Ռազմիկ Հակոբյան) կխաղան Լիտվայի, Ֆրանսիայի, Էստոնիայի և Պորտուգալիայի իրենց հասակակիցների հետ: Աղջիկները (Վերոնիկա Կոշկարյան/Սվետլանա Մարգարյան) ևս կխաղան նույն թիմերի, ինչպես նաև Մակեդոնիայի հավաքականի հետ:

«Միսկարյանն ու Հակոբյանը օգոստոսի 24-ից 27-ը հանդես կգան նաև Կազանում կայանալիք մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում»,-ասել է Կարեն Ասմարյանը:

Լուսանկարը՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: