Ֆրանսիայի հավաքականը՝ վոլեյբոլի Համաշխարհային լիգայի հաղթող (տեսանյութ)

09 Հուլիսի 2017 11:17
Ֆրանսիայի հավաքականը՝ վոլեյբոլի Համաշխարհային լիգայի հաղթող (տեսանյութ)

Բրազիլիայում ավարտվել է վոլեյբոլի Համաշխարհային լիգայի մրցաշարը:

Եզրափակիչ խաղում միմյանց դեմ էին դուրս եկել տանտերերի՝ Բրազիլիայի ու Ֆրանսիայի հավաքականները: Վճռորոշ խաղում Եվրոպա մայրցամաքը ներկայացնող վոլեյբոլիստներն ավելի ուժեղ գտնվեցին՝ հաղթելով 3:2 հաշվով (21:25, 25:15, 25:23, 19:25, 15:13): Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ֆրանսիացի վոլեյբոլիստ Էրվին Նգապետը՝ հավաքելով 29 միավոր:

Սա Ֆրանսիայի ընտրանու երկրորդ հաղթանակն էր մրցաշարի պատմության մեջ: Առաջին անգամ նրանք հաղթանակ են տարել 2015 թվականին՝ ավելի ուժեղ գտնվելով Սերբիայի հավաքականից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: