Fed Cup. հայ թենիսիստները պարտվել են Հունաստանին

16 Հունիսի 2017 16:43
Fed Cup. հայ թենիսիստները պարտվել են Հունաստանին

Թենիսի Հայաստանի հավաքականը Fed Cup-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկությունում երկրորդ պարտությունն է կրել: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Մեր մարզիկները 0:3 հաշվով զիջել են Հունաստանի թիմին: Այս մրցաշարում Հայաստանը ևս մեկ խաղ կունենա, սակայն այն որոշիչ չի լինի: Մեր հավաքականը կշարունակի մնալ 3-րդ խմբում:

Fed Cup-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկության A ենթախմբում Հայաստանի մրցակիցներն էին Մալթան ու Հունաստանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: