Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը մասնակցում է «Fed Cup»-ին

14 Հունիսի 2017 13:42
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը մասնակցում է «Fed Cup»-ին

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկել է թենիսի «Fed Cup»-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը:

Մրցաշարի մեկնարկային օրը մեր ընտրանին պարտություն է կրել Մալթայի հավաքականից:

Հայաստանի հավաքականի հետ A խմբում, բացի Մալթայից, ընդգրկված է նաև Հունաստանը: Մեր ընտրանու կազմում հանդես են գալիս Մարիա Դավթյանը, Աննա Մովսիսյանը, Գաբրիելա Հակոբյանը, թիմի ավագը` Գայանե Մովսիսյանն է:

Մրցաշարը կշարունակվի մինչև հունիսի 17-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: