Աշխարհի առաջին ռակետ Ռաֆաել Նադալը պատմել է, թե ինչն է իր համար ամենակարևորը կյանքում և սպորտում.
«Ինձ համար ամենակարևորը «Մեծ սաղավարտներում» հաղթելը չէ, այլ երջանիկ լինելը: Ես երջանիկ եմ, երբ առողջ եմ և կարող եմ մրցակցել, խաղալ ամբողջ ուժերով այն մրցաշարերում, որոնց մասնակցում եմ: Հենց այսպես է ամեն ինչ դասավորվում այս տարի: Շատ ուրախ եմ, թե ինչպես է ամեն ինչ ընթանում: Ուրախ եմ, որ հաղթել եմ Մոնտե-Կարլոյում, Բարսելոնում, Մադրիդում և «Ռոլան Գարոս»-ում, ուրախ եմ, որ դուրս եմ եկել US Open-ի եզրափակիչ:
Իհարկե, մեծ տարբերություն կա եզրափակչում հաղթանակի և պարտության միջև: Ես կռիվ եմ տալու, որպեսզի հաղթեմ նաև այստեղ: Բայց ամեն դեպքում, մրցարջանը ինձ համար հրաշալի է դասավորվում: Եթե հաղթեմ, ապա ավելի երջանիկ կլինեմ, սակայն գլխավորը առողջ և մրցունակ լինելն է: Հիանալի է, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում ամեն ինչ հենց այսպես էր»,- լեգենդար իսպանացու խոսքերն է փոխանցում ATP-ի կայքը:
Հիշեցնենք, որ US Open-2017-ի եզրափակչում Ռաֆաել Նադալը ուժերը կչափի Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Քևին Անդերսոնի հետ:
[tototeams]Նադալ - Անդերսոն[/tototeams][totop1]1.1[/totop1][totop2]6[/totop2]