ԱՄՆ-ում ընթացքի մեջ է թենիսի «Մեծ սաղավարտ»ի այս տարվա վերջին մրցաշարը՝ US Open-ը, որտեղ ավարտվեց տղամարդկանց մրցապայքարի քառորդ եզրափակիչ փուլի երրորդ հանդիպումը:
Աշխարհի առաջին ռակետ Ռաֆաել Նադալը ուժերն էր չափում Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Ռուբլյովի հետ: 19-ամյա թենիսիստը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ լեգենդար իսպանացուն: 1 ժամ 36 րոպե շարունակված խաղում Նադալը հաղթեց 6:1, 6:2, 6:2 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Եզրափակչի ուղեգրի համար Նադալը կպայքարի Ռոջեր Ֆեդերեր - Խուան-Մարտին դել Պոտրո զույգի հաղթողի հետ: Կիսաեզրափակիչ փուլի առաջին զույգը կազմել են իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան և Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Քևին Անդերսոնը: