US Open. Ֆեդերերն ու Նադալը 3-րդ շրջանում հաղթանակներ տոնեցին

03 Սեպտեմբերի 2017 11:30
US Open. Ֆեդերերն ու Նադալը 3-րդ շրջանում հաղթանակներ տոնեցին

Նյու-Յորքում շարունակում է ընթանալ Մեծ Սաղավարտի՝ այս տարվա վերջին մրցաշարը՝ ԱՄՆ բաց առաջնությունը: Կայացել են 3-րդ շրջանի հանդիպումները:

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ուժեղ գտնվեց իսպանացի Ֆելիսիանո Լոպեսից և հաղթեց 3 սեթում (6:3, 6:3, 7:5): 

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆաել Նադալը 4 սեթում (4:6, 6:3, 6:1, 6:4) պարտության մատնեց արգենտինացի Լեոնարդո Մայերին:

Հաջորդ փուլում Ֆեդերերը ուժերը կչափի գերմանացի Ֆիլիպ Կորշրայբերի հետ, իսկ Նադալը՝ ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: