US Open. Նադալն ու Ֆեդերերը շարժվում են առաջ

01 Սեպտեմբերի 2017 11:18
US Open. Նադալն ու Ֆեդերերը շարժվում են առաջ

Նյու-Յորքում թափ է հավաքում Մեծ Սաղավարտի՝ այս տարվա վերջին մրցաշարը՝ ԱՄՆ բաց առաջնությունը: Ավարտվել են երկրորդ շրջանի հանդիպումները:

Մրցաշարի ֆավորիտները՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու իսպանացի Ռաֆայել Նադալը շարունակում են պայքարը տիտղոսի համար:

Նադալը երկրորդ շրջանում հանդիպեց աշխարհի 121-րդ ռակետ ճապոնացի Տարո Դենիելին և հաղթեց 4 սեթում (4:6, 6:3, 6:2, 6:2): Հաջորդ փուլում իսպանացու մրցակիցը Լեոնարդո Մայերն է Արգենտինայից:

Ֆեդերերն ավելի ծանր մրցամարտ անցկացրեց: Ռուս Միխային Յուժնիի հետ հանդիպումը տևեց 3 ժամ 3 րոպե: 5 սեթում հաղթեց շվեյցարացին (6:1, 6:7, 4:6, 6:4, 6:2): Երրորդ շրջանում նրա մրցակիցը կլինի իսպանացի Ֆելիսյանո Լոպեսը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: