US Open. Խաչանովը լքել է մրցաշարը առաջին շրջանում

29 Օգոստոսի 2017 11:21
US Open. Խաչանովը լքել է մրցաշարը առաջին շրջանում

Մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա չորորրդ մրցաշարը՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունը:

Արդեն տեղի են ունեցել առաջին շրջանի հանդիպումները, որտեղ պարտություն է կրել Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը: Հայազգի մարզիկի մրցակիցը Լու Ենսունն էր: Թայվանի ներկայացուցիչը կարողացել է հաղթանակ տոնել չորս սեթում՝ 4:6, 6:2, 6:3, 6:3 հաշվով: Հանդիպումը տևել է 2 ժամ 16 րոպե:

Մրցաշարը հաղթանակով են սկսել ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգան և խորվաթ Մարին Չիլիչը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: