Շարապովան հանդես կգա US Open-ում

16 Օգոստոսի 2017 16:53
Շարապովան հանդես կգա US Open-ում

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կազմակերպիչները որոշել են Wild card շնորհել ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային: Այս մասին հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ սա Մեծ Սաղավարտի մրցաշարերի շարքից առաջինը կլինի աշխարհի նախկին թիվ 1 թենիսիստուհու համար 15-ամսյա որակազրկումից հետո, որը նա ստացել էր արգելված խթանիչների օգտագործման համար: Կորտ վերադարձից հետո նա բաց է թողել Ռոլան Գարոսի մրցաշարը, երբ կազմակերպիչներն այդպես էլ Wild card չտրամադրեցին մարզուհում, ինչպես նաև Ուիմբլդոնի մրցաշարը, որի պատճառը վնասվածքն էր:

Հավելենք, որ US Open-ը կանցկացվի Նյու-Յորքում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 10-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: