Պայքարեցի, ինչպես կարող էի, բայց Ֆեդերերը ավելի էր արժանի հաղթանակին. Նադալ

29 Հունվարի 2017 17:32
Պայքարեցի, ինչպես կարող էի, բայց Ֆեդերերը ավելի էր արժանի հաղթանակին. Նադալ

Իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը, Australian Open-ի եզրափակչում պարտություն կրելով Ռոջեր Ֆեդերերից, խաղից հետո շնորհավորել է իր մրցակցին.

«Շնորհավորում եմ Ռոջերին: Ապշեցուցիչ է, թե նա ինչպես խաղաց այսօր: Նա կրկին վերադարձավ, և դա հիանալի է: Առաջին անգամ մեկ ամբողջ ամիս անցկացրի Ավստրալիայում: Հանրության աջակցությունը այստեղ ուղղակի հրաշալի էր: Երբեք չեմ մոռանա այսպիսի մթնոլորտը, այն միշտ կմնա իմ սրտում:

Երկար ժամանակ էր, ինչ վնասվածքներիս պատճառով չէի կարողանում ամբողջ ուժերով խաղալ, բայց վերջապես ինձ մոտ ստացվեց: Ես պայքարեցի, ինչպես կարող էի, բայց Ռոջերը ավելի էր արժանի հաղթանակին, քան՝ ես: Շարունակելու եմ պայքարել, քանի որ կարծում եմ՝ վերադարձել եմ բարձրի մակարդակին: Կցանկանայի մյուս գավաթը ստանալ, բայց ոչինչ: Սա աշխարհի լավագույն սպորտային մրցաշարերից է: Շնորհակալ եմ կազմակերպիչներին»,- Նադալի խոսքերն է փոխանցում Australian Open-ի պաշտոնական կայքը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: