Australian Open, եզրափակիչ. Ֆեդերերը հաղթում է Նադալին և դառնում մրցաշարի հաղթող (տեսանյութ)

29 Հունվարի 2017 16:16
Australian Open, եզրափակիչ. Ֆեդերերը հաղթում է Նադալին և դառնում մրցաշարի հաղթող (տեսանյութ)

Ավստրալական Մելբուրն քաղաքում ավարտվեց թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա առաջին մրցաշարը: Տղամարդկանց մրցապայքարի եզրափակչում միմյանց դեմ էին մրցում երկու լեգենդար թենիսիստներ՝ Ռոջեր Ֆեդերերը և Ռաֆաել Նադալը: 

Համառ և անզիջում պայքարում հաջողությունը ուղեկցեց շվեյցարացուն: 3 ժամ 46 րոպե շարունակված խաղում Ֆեդերերը 5 սեթերի արդյունքում առավելության հասավ Նադալի նկատմամբ: Գրանցվեց 6:4, 3:6. 6:1, 3:6, 6:3 հաշիվը: Այսպիսով, Ռոջեր Ֆեդերերը իր կարիերայի ընթացքում 18-րդ անգամ դարձավ «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի հաղթող, իսկ Australian Open-ում` 5-րդ անգամ:

Հիշեցնենք, որ կանանց մրցապայքարում հաղթող էր դարձել ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, որը եզրափակչում պարտության էր մատնել իր ավագ քրոջը՝ Վինուս Ուիլյամսին:




Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: